Աֆղան երեխաները լուռ զոհեր են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i182146-Աֆղան_երեխաները_լուռ_զոհեր_են
NBC News-ը հաղորդմամբ ավելի քան 230 աֆղան երեխաներ, ովքեր այժմ առանց խնամատարի միայնակ են ապրում ԱՄՆ-ում, հոգեբանական խնդիրների առաջ են կանգնած։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 16, 2022 18:24 Asia/Tehran
  • Աֆղան երեխաները լուռ զոհեր են

NBC News-ը հաղորդմամբ ավելի քան 230 աֆղան երեխաներ, ովքեր այժմ առանց խնամատարի միայնակ են ապրում ԱՄՆ-ում, հոգեբանական խնդիրների առաջ են կանգնած։

NBC News-ի հաղորդմամբ՝ 2021 թվականի օգոստոսի 15-ից  սկսած ԱՄՆ փախստականների կարգավորման դաշնային գրասենյակը նրանցից ավելի քան 1400-ի անունները տրամադրել է իրենց ընտանիքի անդամներին, սակայն 234 այլ երեխաներ դեռ չեն հանդիպել ընտանիքներին։

NBC News հեռուստաալիքը հայտարարել է նաև անօթևան աֆղան երեխաների վիճակի մասին, որոնցից ոմանք հիշում են իրենց ընտանիքներին, երբ քնած են, և հնարավոր է, որ նրանցից շատերը  երբեք չկարողանան հասնել իրենց ընտանիքներին։ 

Ներգաղթի դաշնային ծառայությունը հայտարարել է, որ 2022 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ունի 104 աֆղան երեխաների խնամակալությունը, մինչդեռ 130 աֆղան երեխաներ գտնվում են նահանգների կառավարությունների կամ ոչ կառավարական կազմակերպությունների խնամակալության տակ: