Սիրիայի բանակի և ամերիկացի զինվորների միջև բախում է տեղի ունեցել Ղամիշլիում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i183688-Սիրիայի_բանակի_և_ամերիկացի_զինվորների_միջև_բախում_է_տեղի_ունեցել_Ղամիշլիում
Լրատվական աղբյուրը հայտնել է Ղամիշլի քաղաքի հարավային արվարձանում սիրիական բանակի և ամերիկյան ուժերի միջև բախման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2022 12:54 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի և ամերիկացի զինվորների միջև բախում է տեղի ունեցել Ղամիշլիում

Լրատվական աղբյուրը հայտնել է Ղամիշլի քաղաքի հարավային արվարձանում սիրիական բանակի և ամերիկյան ուժերի միջև բախման մասին։

Հինգշաբթի օրը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ, սիրիական լրատվամիջոցները հայտնել են Ալ-Հասաքա նահանգում ամերիկացիների գործողությունների և Ղամիշլի քաղաքի արվարձաններում նրանց և սիրիական բանակի ուժերի միջև տեղի ունեցած բախումների մասին:

Բախումների հետևանքով սպանվել է մեկ   և վիրավորվել երկու մարդ: 

Սիրիական բանակի ուժերի և ամերիկացի զինվորների միջև հակամարտությունը Ղամիշլիի հարավում տեղի է ունեցել Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի արվարձաններում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերի ուղղաթիռային գործողությունից հետո։

Ամերիկյան ուժերի անօրինական ներկայությունը Սիրիայի  արևելյան և հյուսիսարևելյան շրջաններում,  Սիրիայի նավթային պաշարների և հարստության թալանից բացի, հանգեցրել է անապահովության և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից Սիրիայի կառավարական ուժերի և ժողովրդի դեմ հարձակումներ իրականացնելու նոր փորձերի: