Ջենին ճամբարում նահատակվել է պաղեստինցի դեռահաս
Հոկտեմբեր 09, 2022 04:50 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի զինվորները Ջենին ճամբարում սպանել են մի պաղեստինցի դեռահասի։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ Մահմուդ ալ-Սուսը նահատակվել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին ճամբարի վրա սիոնիստական ուժերի հարձակման ժամանակ։
Հարձակման ժամանակ իսրայելցի զինվորները կրակել են պաղեստինցիների ուղղությամբ և վիրավորել առնվազն յոթ մարդու, այդ թվում՝ մեկ աղջկա։
Շաբաթ օրը իսրայելական բանակի տասնյակ զինվորներ հարձակվել ենն Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին ճամբարի վրա:
Տեղական աղբյուրները հայտնել են, որ ճամբարում բախումներ են ետղի ունեցել Դիմադրության մարտիկների և օկուպանտ սիոնիստների միջև:
Պիտակ