Սիոնիստները Ջենին ճամբարում սպանել են 12-ամյա պաղեստինցի երեխայի
Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին ճամբարի վրա սիոնիստ զինվորների հարձակման արդյունքում զոհվել է 12-ամյա պաղեստինցի երեխա:
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մահմուդ Սամուդին վիրավորվել է և մահացել է շաբաթ օրը Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին ճամբարի վրա սիոնիստ զինվորների հարձակման ժամանակ:
Շաբաթ օրը Սիոնիստական բանակի զինվորները հարձակվել են Ջենին ճամբարի վրա, որտեղ բախվել են պաղեստինցի երիտասարդների հետ: Բախման հետևանքով սպանվել է երկու պատանի՝ Մահմուդ ալ Սուսը և Ահմադ Զարաղմեն:
Օկուպացված տարածքներում, հատկապես Ջենին քաղաքում, պաղեստինցիների դեմ սիոնիստների թշնամական ու դաժան գործողությունները շարունակվում են։
Սիոնսիտական ռեժիմի տարածամոլական նպատակներին հասնելու համար հասնելու շրջանակում, ռեժիմի զինվորներն ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր տարածքների վրա և վիրավորում, սպանում կամ ձերբակալում պաղեստինցիներին։