Պաղեստինյան դիմադրության մարտիկները սպանել են իսրայելցի զինվորի
Հոկտեմբեր 12, 2022 08:26 Asia/Tehran
Պաղեստինցի գրոհայինները Նաբլուսում սպանել են իսրայելցի զինվորի:
Չորեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի բանակի ռադիոն հայտնել է, որ ի պատասխան սիոնիստների թշնամական գործողությունների, Նաբլուսում գտնվող Շավի Շիմրոն քաղաքի մոտակայքում ֆուրգոնից իսրայելցի զինվորների վրա արձակված կրակոցների հետևանքով մեկ զինվոր է մահացել:
«Եդիոտ Ահարոնոտ» թերթի ռազմական թղթակիցը գրել է, որ զինվորը մահացել է ձեռքին ստացված վնասվածքից:
Մինչ այս սիոնիստները պաղեստինցիների հետ բախվում էին միայն օկուպացված տարածքների հարավում և Գազայի շրջանում, իսկ հիմա, պաղեստինցի զինված երիտասարդների ներկայության շնորհիվ, սիոնսիտները փորձում են թաքնվել Հորդանան գետի արեւմտյան ափին:
Պիտակ