Իրանական անօդաչու սարքերը ամենավտանգավոր սպառնալիքն են Իսրայելի համար
Սիոնիստական ռեժիմի անվտանգության շրջանակները մտահոգությունն են հայտնել Իրանի ԱԹՍ-ների հզորության վերաբերյալ, նշելով, որ դրանք Սիոնիստական ռեժիմի ամենավտանգավոր սպառնալիքն են։
Ամբողջ աշխարհում ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ ուսումնասիրության մեջ սիոնիստական վերլուծական կենտրոնն անդրադարձել է իրանական ԱԹՍ-ներից ու Դիմադրության առանցքից Սիոնիստական ռեժիմի վախին և նշել, որ Իրանի անօդաչու թռչող սարքերի նախագիծն Իսրայելի համար ամենավտանգավոր պոտենցիալ սպառնալիքն է:
Իիսկ պաղեստինյան Միդար կենտրոնի զեկույցի համաձայն, ընդունելով, որ օկուպացված Պաղեստինի բոլոր սիոնիստական քաղաքներն ամբողջությամբ ծածկելու համար հուսալի պաշտպանություն չկա, իսրայելցի անվտանգության վերլուծաբանների մեծ մասը հայտարարել է, որ օկուպացված Պաղեստինում պետք է լինեն պայմաններ պաշտպանության համար, ինչը ներկայումս բացակայում է շատ քաղաքներում:
Ավելի վաղ 1948 թվականի օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցիներին պատկանող «Արաբ 48» կայքը այս տարվա օգոստոսի վերջին Իրանի անօդաչու սարքերի մասին հորդվածում անդրադառնալով Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրին, այն բնութագրել էր որպես «Սիոնիստական ռեժիմի դեմ ամենավտանգավոր հնարավոր սպառնալիքը»։