Սիոնիստական ռեժիմի պաշտոնյա. Իսրայելը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության ծառայությունների նախկին ղեկավարը զգուշացրել է հավանական քաղաքացիական պատերազմի վտանգների կապակցությամբ՝ ռեժիմում տիրող համատարած ու աննախադեպ տարաձայնությունների պատճառով։
Սիոնիստական Yediot Ahronot թերթում լույս տեսած հոդվածում Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության ծառայությունների (Շաբակ) նախկին ղեկավար Յովալ Դիսկինը գրել է.-«Իսրայելը երեք փուլով բախվել է իրական և էկզիստենցիալ վտանգի»։
Դիսկինը հավելել է, որ առաջին և երկրորդ դեպքերը տեղի են ունեցել 1948 և 1973 թվականներին, սակայն երրորդ իրական վտանգը, որն սպառնում է Իսրայելի գոյությանը, 2022 թվականին է։
Սիոնիստական ռեժիմի այս պաշտոնյան հայտարարել է, որ ներկայիս վտանգը լիովին տարբերվում է նախորդ երկու վտանգներից, որոնց ժամանակ պատերազմ է եղել արաբական երկրների բանակների դեմ, քանի որ Իսրայելին այժմ սպառնացող վտանգը ներքին քայքայումը և, ի վերջո, ծանր քաղաքացիական պատերազմն է։
Սիոնիստական ռեժիմի փլուզման վերաբերյալ մտահոգություն կա այս ռեժիմի անվտանգության և հետախուզության բազմաթիվ ղեկավարների շրջանում, և նրանցից ոմանք տարբեր առիթներով զգուշացրել են այդ մասին: