Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյա. Իսրայելը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185080-Սիոնիստական_ռեժիմի_պաշտոնյա._Իսրայելը_կանգնած_է_քաղաքացիական_պատերազմի_շեմին
Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության ծառայությունների նախկին ղեկավարը զգուշացրել է հավանական քաղաքացիական պատերազմի վտանգների կապակցությամբ՝ ռեժիմում տիրող համատարած ու աննախադեպ տարաձայնությունների պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2022 07:31 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյա. Իսրայելը կանգնած է  քաղաքացիական պատերազմի շեմին

Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության ծառայությունների նախկին ղեկավարը զգուշացրել է հավանական քաղաքացիական պատերազմի վտանգների կապակցությամբ՝ ռեժիմում տիրող համատարած ու աննախադեպ տարաձայնությունների պատճառով։

Սիոնիստական ​​Yediot Ahronot թերթում լույս տեսած  հոդվածում Սիոնիստական ռեժիմի ​​ներքին անվտանգության ծառայությունների (Շաբակ) նախկին ղեկավար Յովալ Դիսկինը գրել է.-«Իսրայելը երեք փուլով բախվել է իրական և էկզիստենցիալ վտանգի»։

Դիսկինը հավելել է, որ առաջին և երկրորդ դեպքերը տեղի են ունեցել 1948 և 1973 թվականներին, սակայն երրորդ իրական վտանգը, որն սպառնում է Իսրայելի գոյությանը, 2022 թվականին է։

Սիոնիստական ​​ռեժիմի այս պաշտոնյան հայտարարել է, որ ներկայիս վտանգը լիովին տարբերվում է նախորդ երկու վտանգներից, որոնց ժամանակ պատերազմ է եղել  արաբական երկրների բանակների դեմ, քանի որ Իսրայելին այժմ սպառնացող վտանգը ներքին քայքայումը և, ի վերջո, ծանր քաղաքացիական պատերազմն է։ 

Սիոնիստական ​​ռեժիմի փլուզման վերաբերյալ մտահոգություն կա այս ռեժիմի անվտանգության և հետախուզության բազմաթիվ ղեկավարների շրջանում, և նրանցից ոմանք տարբեր առիթներով զգուշացրել են այդ մասին: