Իրաքի խորհրդարանը զգուշացրել է Թուրքիային
Իրաքի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալն սպառնալով Թուրքիային ասել է.«Եթե Անկարան շարունակի Իրաքի վրա հարձակվել, և փակել այս երկրի ջրի հոսքը, Իրաքի խորհրդարանը այլ դիրքորոշում կունենա»։
Իրաքի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մոհսեն ալ-Մանդլավին Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռեզա Կունայի և նրան ուղեկցող պատվիրակության հետ Բաղդադում կայացած հանդիպմանն ասել է. «Այս իրավիճակի շարունակումը կարող է լարել պատմական հարաբերությունները։ Բաղդադի և Անկարայի միջև և վնասել երկու երկրների ընդհանուր շահերին»։
Նշենք, որ Թուրքիան վաղուց ահաբեկչական PKK խմբավորմանը դիմակայելու պատրվակով խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը: Անկարան գրեթե ամեն օր ավիահարվածներով թիրախ է դարձնում Իրաքի հյուսիսային տարածքները և մինչ այժմ Իրաքում բողոքի ցույցերը ոչ մի արդյունք չեն ունեցել: