Կատարում կայանալիք աշխարհի 2022 թ.առաջնությանն ընդառաջ, Պաղեստինին աջակցելու արշավ է մեկնարկել
Կատարի մի գրող հայտնել է, որ Պաղեստինյան դատին աջակցելու համար Կատարի և արաբական երկրների մեծ թվով երիտասարդներ արշավ են սկսել՝ նոյեմբերի 21-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում Պաղեստինի դրոշը բարձրացնելու համար։
«Պաղեստին Ալ-Յում»-ի փոխանցմամբ՝ կատարցի գրող Սալեհ Ալ-Ղարիբը հայտարարել է.-«Կատարի հավաքականի խաղացողները Ջասիմ բին Համադ մարզադաշտում ուսումնամարզական խաղն ավարտելուց հետո,արձաքանքելով այս արշավին, որին մասնակցել են հազարավոր մարդիկ, հագել են Պաղեստինի դրոշի գույներով զգեստ»:
Նշելով, որ այս արշավն ընդառաջվել է մեծ թվով կատարցի և արաբ երիտասարդների կողմից, Ալ-Ղարիբը հավելել է.«Սա վկայում է այն մասին, որ Պաղեստինի դատը արաբական աշխարհի ամենակարևոր խնդիրն է,և չնայած Արևմուտքի կողմից հասարակական կարծիքը դրանից շեղելու ջանքերին, պետք է Պաղեստինի ժողովրդին պաշտպանել Իսրայելի ոտնձգություններից»:
Կատարցի գրողը արաբական լրատվամիջոցներին կոչ է արել աջակցել Պաղեստինը պաշտպանությանն ուղղված այս արշավին։