Բաղդադում զինված հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ քաղաքացի
Նոյեմբեր 08, 2022 04:41 Asia/Tehran
Իրաքյան որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Բաղդադում իր մեքենայի վրա զինված հարձակման հետևանքով սպանվել է ԱՄՆ քաղաքացի:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Al-Maloumah լրատվական կայքը և Saberin News հեռուստաալիքը հաղորդել են, որ Բաղդադի Ալ-Կարադե շրջանում ամերիկացու մեքենայի վրա անհայտ անձանց կողմից իրականացված զինված հարձակման հետևանքով, վերջինս զոհվել է:

«Բաղդադ Ալ-Յում» լրատվական կայքը, վկայակոչելով Կանադայի զինված ուժերին, հաղորդել է, որ Բաղդադում «անհայտ հանգամանքներում» զոհվել է կանադացի սպա։
Դեպքերի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել: