Սիոնիստական ռեժիմի միջուկային օբյեկտների մերձակա տարածքներում հրդեհ է բռնկվել
Նոյեմբեր 10, 2022 04:27 Asia/Tehran
Չորեքշաբթի գիշերը սիոնիստական լրատվամիջոցները հայտնել են, որ Դիմոնա ատոմակայանի մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ-ները հայտարարել են, որ հրդեհը բռնկվել է Դիմոնա միջուկային օբյեկտի արևելքում գտնվող Մուշաֆ Էյդան սիոնիստական բնակավայրում։
Նույն օրը Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են բռնագրավված տարածքների հյուսիսում սիոնիստական ԱԹՍ-ի խոցվելու մասին:
Զոհերի կամ նյութական վնասների մասին չի հաղորդվել:
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են գործով հետաքննության մեկնարկի մասին:
Պիտակ