Սիոնիստ զինվորները սպանել են մի պաղեստինցի կնոջ
Նոյեմբեր 14, 2022 07:09 Asia/Tehran
Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արեւմտյան ափին հրազենից սպանել են մի պաղեստինցի կնոջ:
Հորդանան գետի արևմտյան ափի Բեյտոնիա քաղաքում, Ռամալլահից արևմուտք սիոնիստ զինվորները սպանել են մի պաղեստինցի կնոջ:
Ըստ այս հաղորդման՝ իսրայելցի զինվորները Ռամալլահում կրակել են երկու ուղևորներով պաղեստինյան մեքենայի վրա։
Այսօր վաղ առավոտյան իսրայելցի զինվորները ներխուժել են Արևմտյան ափի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Ջենին և Նաբլուս, և ձերբակալել մի խումբ պաղեստինցիների։
Սիոնիստական օկուպացիոն ռեժիմն ավելի քան յոթանասուն տարի ճնշում է Պաղեստինի ժողովրդին։ Այս ընթացքում Երուսաղեմն օկուպացրած ռեժիմն ամենադաժան հանցագործություններն է իրականացրել պաղեստինցիների դեմ։