Ստամբուլի պայթյունի հեղինակի ձերբակալությունը և ինքնության ու նկարների հրապարակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i186836-Ստամբուլի_պայթյունի_հեղինակի_ձերբակալությունը_և_ինքնության_ու_նկարների_հրապարակումը
Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում երեկ տեղի ունեցած ահաբեկչության և պայթյունի հեղինակի՝ ձերբակալված կնոջ ինքնությունն ու տվյալները:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 14, 2022 15:13 Asia/Tehran
  • Ստամբուլի պայթյունի հեղինակի ձերբակալությունը և ինքնության ու նկարների հրապարակումը

Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում երեկ տեղի ունեցած ահաբեկչության և պայթյունի հեղինակի՝ ձերբակալված կնոջ ինքնությունն ու տվյալները:

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից մեկ օր անց հակաահաբեկչական գործողության ընթացքում թուրքական հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները ներխուժել են փողոցում ռումբը թողած կնոջ թաքստոցը և ձերբակալել նրան։

Այս անձին հարցաքննելուց հետո Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ նրա անունը Ահլամ ալ-Բաշիր է, և նա Սիրիայի քաղաքացի է, ով խոստովանել է, որ հետախուզական պատրաստություն է անցել ՔԲԿ  ահաբեկչական խմբավորման կողմից։