Ստամբուլի պայթյունի հեղինակի ձերբակալությունը և ինքնության ու նկարների հրապարակումը
Նոյեմբեր 14, 2022 15:13 Asia/Tehran
Թուրքիայի ոստիկանությունը հրապարակել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում երեկ տեղի ունեցած ահաբեկչության և պայթյունի հեղինակի՝ ձերբակալված կնոջ ինքնությունն ու տվյալները:
Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից մեկ օր անց հակաահաբեկչական գործողության ընթացքում թուրքական հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները ներխուժել են փողոցում ռումբը թողած կնոջ թաքստոցը և ձերբակալել նրան։

Այս անձին հարցաքննելուց հետո Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, որ նրա անունը Ահլամ ալ-Բաշիր է, և նա Սիրիայի քաղաքացի է, ով խոստովանել է, որ հետախուզական պատրաստություն է անցել ՔԲԿ ահաբեկչական խմբավորման կողմից։
