Iran international ցանցի մուտքը Կատար արգելվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i186892-iran_international_ցանցի_մուտքը_Կատար_արգելվել_է
Iran international ցանցին արգելվել է մուտք գործել Կատար՝ լուսաբանելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 08:25 Asia/Tehran
  • Iran international ցանցի մուտքը Կատար արգելվել է

Iran international ցանցին արգելվել է մուտք գործել Կատար՝ լուսաբանելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Բոռնա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Iran International-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ   Կատարն արգելել է հեռուստաընկերության մուտքն իր տարածք՝ աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար։

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարությունը Iran International ցանցը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Վերջին անկարգությունների ժամանակ, ի լրումն ահաբեկչական և անջատողական ուժերի հետ բազմաթիվ զրույցների, Iran International-ը նաև  հեռուստատեսային և առցանց հաղորդումների ժամանակ սովորեցնում էր ինչպես բռնություն գորածդրել:

Սա պատճառ դարձավ, որ սոցցանցերի օգտատերերը Iran International-ը անվանեն ահաբեկչական ցանց: Եվ կարծես դա ազդել է Կատարի կառավարության որոշման վրա: