Iran international ցանցի մուտքը Կատար արգելվել է
Iran international ցանցին արգելվել է մուտք գործել Կատար՝ լուսաբանելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։
Բոռնա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Iran International-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Կատարն արգելել է հեռուստաընկերության մուտքն իր տարածք՝ աշխարհի առաջնությունը լուսաբանելու համար։
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության նախարարությունը Iran International ցանցը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Վերջին անկարգությունների ժամանակ, ի լրումն ահաբեկչական և անջատողական ուժերի հետ բազմաթիվ զրույցների, Iran International-ը նաև հեռուստատեսային և առցանց հաղորդումների ժամանակ սովորեցնում էր ինչպես բռնություն գորածդրել:
Սա պատճառ դարձավ, որ սոցցանցերի օգտատերերը Iran International-ը անվանեն ահաբեկչական ցանց: Եվ կարծես դա ազդել է Կատարի կառավարության որոշման վրա: