Amnesty International. ԱՄՆ-ն պետք է ամաչի Բեն Սալմանին անձեռնմխելիություն տրամադրելուց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187220-amnesty_international._ԱՄՆ_ն_պետք_է_ամաչի_Բեն_Սալմանին_անձեռնմխելիություն_տրամադրելուց
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից անձեռնմխելիության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Բին Սալմանին, ով ներգրավված է եղել Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեջ, ամոթ է և խայտառակություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2022 05:57 Asia/Tehran
  • Amnesty International. ԱՄՆ-ն պետք է ամաչի Բեն Սալմանին անձեռնմխելիություն տրամադրելուց

Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից անձեռնմխելիության տրամադրումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Բին Սալմանին, ով ներգրավված է եղել Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեջ, ամոթ է և խայտառակություն։

Վերջերս Վաշինգտոնը հայատարարեց, որ  Բեն Սալմանն ունի անձեռնմխելիություն, ինչը թույլ չի տալիս նրա նկատմամբ հետապնդում իրականացնել Խաշողջիի սպանության գործով դատական հարցերում։
Քննադատելով Բին Սալմանի նշանակումը Սաուդյան Արաբիայի նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնում, որը տեղի է ունեցել թագավորի հրամանով, Amnesty International-ը հայտարարել է, որ այս հարցը  մտահոգել է իրավապաշտաններին: 
Իրավապաշտպաններին մտահոգում է այն, որ այս պաշտոնում Բին Սալմանի նշանակումը նրան անձեռնմխելի կդարձնի օտարերկրյա դատարաններում։
Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Քալամարն այս կապակցությամբ ասել է. «ԱՄՆ կառավարությունը պետք է ամաչի։ Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, ինչը դատապարտելի է»: 
Քալամարը հավելել է. «Սկզբում Դոնալդ Թրամփի վարչակազմն անտեսեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մասնակցությունը Ջամալ Խաշողջիի սպանությանը։ Այնուհետև Ջո Բայդենի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ ցույց տվեց, որ իրականացվում են կասկածելի գործարքներ, որոնք կնքվել են երկարաժամկետ հեռանկարով»: