Թուրքական բանակը նպատակ ունի ցամաքային հարձակում իրականացնել Իրաքի տարածքի դեմ
(last modified Tue, 22 Nov 2022 05:55:46 GMT )
Նոյեմբեր 22, 2022 09:25 Asia/Tehran
  • Թուրքական բանակը նպատակ ունի ցամաքային հարձակում իրականացնել Իրաքի տարածքի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մոտիկից ծանոթացել է Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորումների դեմ ուղղված «Ճանկ» գործողության ընթացքին, ասել է. «Մենք չենք սահմանափակվի օդային գործողություններով, և անհրաժեշտության դեպքում ցամաքային ուժերը նույնպես կդիմեն գործողությունների»։

Էրդողանը հերքել է գործողության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախապես համաձայնության գալու մասին լուրերը:Չնայած Իրաքի և Սիրիայի իշխանությունները մշտապես բողոքում են իրենց տարածքների դեմ թուրքական բանակի հարձակումներից, Էրդողանն անտեսում է այդ բողոքները: Թուրքիայի ռազմաօդային ուժերը կիրակի վաղ առավոտյան Հյուսիսային Իրաքում և Սիրիայում մի քանի անգամ ռմբակոծել են Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերը։Yeni Shafaq հաղորդել է, որ թուրքական բանակը նպատակ ունի նաև ցամաքային հարձակում իրականացնել: