Իսրայելցի փորձագետ. Իսրայելի վերջը մոտեցել է
Իսրայելի անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Աֆրայմ Գանորը Maariv թերթում լույս տեսած հոդվածում նշել է.-«Վերջին տասնամյակը համարվում է Իսրայելի քաղաքական և սոցիալական պատմության ամենամութ և ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, երբ այժմ Իսրայելում ղեկավարության ճգնաժամն ավելի տեսանելի է դարձել քան երբևէ»։
Գանորը հավելել է.«Բենիամին Նեթանյահուն հաղթել է Քնեսեթի ընտրություններում, մինչդեռ նրա կոռուպցիոն գործերը դեռ բաց են դատարանում և գտնվում են դատավարության փուլում»։
Անվտանգության և ռազմական հարցերի այս փորձագետը հստակեցրել է.-«Իսրայելում կան նաև հասարակական խոր տարաձայնություններ , որոնք յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ավելի են սրվում,ինչի հետևանքով Քնեսեթը հայտնվել է աննախադեպ ճգնաժամի առջև և Իսրայելին կանգնեցրել քաղաքացիական պատերազմի շեմին: Փաստորեն մոտեցել է Իսրայելի վերջը»: