Իսրայելցի փորձագետ. Իսրայելի վերջը մոտեցել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i187502-Իսրայելցի_փորձագետ._Իսրայելի_վերջը_մոտեցել_է
Իսրայելի անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Աֆրայմ Գանորը Maariv թերթում լույս տեսած հոդվածում նշել է.-«Վերջին տասնամյակը համարվում է Իսրայելի քաղաքական և սոցիալական պատմության ամենամութ և ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, երբ այժմ Իսրայելում ղեկավարության ճգնաժամն ավելի տեսանելի է դարձել  քան երբևէ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2022 14:58 Asia/Tehran
  • Իսրայելցի փորձագետ. Իսրայելի վերջը մոտեցել է

Իսրայելի անվտանգության և ռազմական հարցերի փորձագետ Աֆրայմ Գանորը Maariv թերթում լույս տեսած հոդվածում նշել է.-«Վերջին տասնամյակը համարվում է Իսրայելի քաղաքական և սոցիալական պատմության ամենամութ և ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը, երբ այժմ Իսրայելում ղեկավարության ճգնաժամն ավելի տեսանելի է դարձել  քան երբևէ»։

Գանորը հավելել է.«Բենիամին Նեթանյահուն հաղթել է Քնեսեթի  ընտրություններում, մինչդեռ նրա կոռուպցիոն գործերը դեռ բաց են դատարանում և  գտնվում են դատավարության փուլում»։

Անվտանգության և ռազմական հարցերի այս փորձագետը հստակեցրել է.-«Իսրայելում կան նաև հասարակական խոր տարաձայնություններ , որոնք  յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ ավելի են սրվում,ինչի հետևանքով Քնեսեթը հայտնվել է աննախադեպ ճգնաժամի առջև և Իսրայելին կանգնեցրել քաղաքացիական պատերազմի շեմին: Փաստորեն մոտեցել է  Իսրայելի վերջը»: