Սիոնիստ զինվորները քանդել են Արևմտյան ափի դպրոցներից մեկը
Սիոնսիտական ժամանակավոր ռեժիմի բանակը չորքշաբթի օրը Հորդանան գետի արևմտյան ափին քանդել է մի դպրոց:
Գործողությունն իրկանացվել է դատարանի վճռի համաձայն:
Դպրոցի աշակերտներն այն քանդելու ժամանակ ներկա են գտնվել դասերին: Սիոնիստ զինվորները մտել են դպրոց ու քանդելուց առաջ դուրս բերել աշակերտներին:
Այս տարվա մայիսին Իսրայելի Գերագույն դատարանը վճիռ էր կայացրել Հորդանան գետի արևմտյան ափին ապրող ընտանիքների դեմ: Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարեցին, որ իսրայելական ռեժիմը այս որոշման հրապարակումից հետո սկսել է քանդել տարածքի շենքերը և դպրոցը եղել է վերջին շինությունը:
Իսկ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սիոնիստական ուժերը Ջենին քաղաքի վրա հարձակման ժամանակ սպանել են մի երիտասարդի:
Հայտարարության մեջ նշվում է, որ սիոնիստ զինվորների կողմից որովայնի շրջանում հրազենային վիրավորում ստացած Մահմուդ Ալ-Սաադին նահատակվել է։
Վերջին մի քանի ամիսներին սիոնիստների կողմից Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների վրա հարձակումների և պաղեստինցիների ձերբակալությունների ու սպանությունների դեպքերն աճել են: