Եմենի շրջապափակման հետևանքով այդ երկրում մահանում են երիկամային խնդիրներ ունեցող հիվանդները
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սաուդա-էմիրաթական ագրեսոր կոալիցիայի կողմից Եմենի դաժան շրջափակման և դեղորայքի բացակայության պատճառով, ավելի քան հինգ հազար եմենցի հիվանդ կանգնած է մահվան վտանգի առաջ։
Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ արտակարգ խորհրդակցություն անցկացնելուց հետո, նախարարությունը հայտարարել է, որ ներկայումս պահեստներում դիալիզի համար բավարար դեղամիջոցներ, նյութեր և սարքավորումներ չկան, իսկ 2023թ. դեղորայքի պահեստները լրիվ կդատարկվեն:
Ալ Մասիրա կայքի հաղորդմամբ՝ Եմենի ազգային փրկության կառավարության առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտնել է, որ երիկամային անբավարարությամբ տառապող ավելի քան հինգ հազար հիվանդ կմահանան, եթե նրանց դիալիզը դադարեցվի հատուկ դեղերի վերջանալու պատճառով:
Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտից ռազմական ագրեսիա է իրականացնում Եմենի դեմ և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման մեջ է պահում այդ երկիրը: