Ամերիկացի զավթիչները գողացել են սիրիական նավթի բեռները
Սիրիական լրատվական աղբյուրները հայտնել են ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերի կողմից այս երկրի նավթի գողության շարունակման մասին։
Հինգշաբթի օրը Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալություն (SANA) հայտարարել է, որ ամերիկյան օկուպացիոն ուժերը շարունակելով սիրիական նավթի գողությունը, Ալ-Վալիդ ապօրինի անցակետի միջոցով՝ նավթի նոր խմբաքանակ են տեղափոխել Իրաք։
Հասաքայի արվարձանում գտնվող տեղական աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերին պատկանող ավտոշարասյունը, որը բաղկացած էր սիրիական գողացված 54 նավթատարից, լքել է երկիրը։
Այս աղբյուրների հաղորդմամբ Սիրիայի գողացված նավթի բեռը Իրաք է տեղափոխվել Հասաքայի արվարձաններում գտնվող Ալ-Մահմուդիե ապօրինի անցակետի միջոցով։
Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ Սիրիայի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող աշխարհազորայիններն ու ամերիկացիները նավթի թալանից բացի այլ նպատակ չունեն, և նրանց ներկայությունն անօրինական է Սիրիայում։