Թել Ավիվում հզոր պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188210-Թել_Ավիվում_հզոր_պայթյուն_է_որոտացել
Հինգշաբթի օրը եբրայալեզու աղբյուրները հաղորդել են Թել Ավիվի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2022 06:17 Asia/Tehran
  • Թել Ավիվում հզոր պայթյուն է որոտացել

Հինգշաբթի օրը եբրայալեզու աղբյուրները հաղորդել են Թել Ավիվի ռեստորաններից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին:

Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնել է, որ Թել Ավիվի արվարձանում գտնվող  Օվեր Յեհուդա շրջանի  Դավիթ Ալ-Էզեր  փողոցի «Անտիբի» ռեստորանի մոտ պայթուցիկ պարունակող փաթեթ է պայթել։

Պայթյունից անմիջապես հետո տարածքում տեղակայվել են անվտանգության ուժեր: Պայթյունի հետևանքով զոհերի և ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն եղել:

Նույն օրը ԶԼՄ-ները հայտնել են, որ օկուպացված շրջաններում բարձրացվել է բանակի զգոնության մակարդակը՝ պաղեստինցի երիտասարդների նահատակությանը Դիմադրության խմբերի հնարավոր պատասխանի  և Դիմադրության հրթիռների արձակման վախից։ 

Հատկանշական է, որ հինգշաբթի օրը Դիմադրությունը հրթիռային փորձարկում է իրականացրել Գազայի ափին: Փորձարկված երեք հրթիռներն արձակվել են ափի ուղղությամբ: