ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի Հեզբոլլահի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188218-ԱՄՆ_ն_նոր_պատժամիջոցներ_է_սահմանել_Լիբանանի_Հեզբոլլահի_նկատմամբ
Շարունակելով Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման վրա առավելագույն ճնշում գործադրելու իր քաղաքականությունը՝ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի երեք անձի և երկու ընկերությունների նկատմամբ այս շարժմանը ֆինանսական ծառայություններ մատուցելու պատրվակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2022 06:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի Հեզբոլլահի  նկատմամբ

Շարունակելով Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման վրա առավելագույն ճնշում գործադրելու իր քաղաքականությունը՝ ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Լիբանանի երեք անձի և երկու ընկերությունների նկատմամբ այս շարժմանը ֆինանսական ծառայություններ մատուցելու պատրվակով։

Լիբանանի Հեզբոլլահը, որպես Դիմադրության ճակատի գլխավոր անդամներից մեկը, էական դեր է խաղում տարածաշրջանում ամերիկա-սիոնիստական ​​առանցքի դավերին ու գործողություններին դիմակայելու գործում։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տեղական ժամանակով  հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել  Լիբանանի երկու հաշվապահների և երկու  ընկերությունների նկատմամբ Հեզբոլլահին ֆինանսական ծառայություններ մատուցելու համար։

Ամերիկյան այդ կառույցը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառի մեկ այլ լիբանանցու նկատմամբ Հեզբոլլահին զենք ձեռք բերելու  հարցում օգնելու համար:

Հեզբոլլահը Լիբանանի ամենակարևոր քաղաքական կուսակցություններից է։

Նշենք, որ Հեզբոլլահը կարեւոր դեր է խաղացել Լիբանանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և  տարածաշրջանում ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում։