Աշխարհի գավաթի գնդակները լիցքավորվում են
Դեկտեմբեր 02, 2022 08:53 Asia/Tehran
Կատարի 2022 թվականի աշխարհի առաջնության գնդակներում էլեկտրոնային սենսորների առկայության պատճառով (Պատրաստվել է Adidas-ի կողմից), յուրաքանչյուր հանդիպման պատասխանատուները գնդակները լիցքավորում են խաղի մեկնարկից առաջ։
Այս սենսորների օգնությամբ ՖԻՖԱ-ն գրանցեց Պորտուգալիայի առաջին գոլը,որը Բրունո Ֆերնանդեսը խփեց Ուրուգվայի դեմ խաղում, քանի որ սենսորները չէին հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի կողմից գնդակին հարվածելու նշանները։