Մոհամմադ բեն Սալմանի իրականացրած պետական հեղաշրջումը և նրա իշխանության գալու գործընթացը
Բրիտանական Guardian թերթն առաջին անգամ բացահայտել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի պետական հեղաշրջման մանրամասները Սաուդյան ռեժիմի թագավորական պալատում՝ իշխանություն ձեռք բերելու համար։
Թերթը գրել է.«Հինգ տարի առաջ հուլիսի 20-ի գիշերը Սաուդյան Արաբիայի ժամանակի գահաժառանգ Մոհամմեդ բեն Նայեֆին կանչեցին Մոհամնեդ բեն Սալմանի պալատ։ Նույն գիշեր Մոհամմեդ բեն Նայեֆը բանտարկվեց պալատի սենյակներից մեկում և նրան սպառնացին,որ եթե իր կամքով հրաժարական չտա, ապա բռնաբարության կենթարկվեն նրա ընտանքի կին անդամները»։
Բեն Սալմանի իշխանության գալուց հետո նա և նրա համախոհները ձերբակալեցին և սահմանափակումներ կիրառեցին նրա մրցակից և այլախոհ սաուդցի արքայազների դեմ: Բեն Սալմանը նույնիսկ սպանեց որոշ քննադատների, այդ թվում՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիին։