ԵՄ-ն արձագանքել է օկուպացված տարածքներում սիոնիստների կողմից գործադրվող բռնություններին
Ուրբաթ օրը ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում սիոնիստների կողմից գործադրվող բռնությունների աճի կապակցությամբ:
Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջանների, հատկապես՝ Ջենինի և Նաբլուսի դեմ սիոնիստների հարձակումները սաստկացել են: Հարձակումների ընթացքում նահատակվել են տասնյակ և վիրավորվել՝ մի քանի հարյուր պաղեստինցիներ:
ԵՄ տարածած հայտարարության մեջ ասված է. «Վերջին 72 ժամում 10 պաղեստինցիների մահը վկայում է, որ իսրայելցի զինվորականները զենք են կիրառում, իսկ դա հակասում է միջազգային իրավունքին»։
Ուրբաթ օրը, Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա քաղաքում, սիոնիստ զինվորները հրազենից կրակելով սպանել են պաղեստինցի Ամար Համդի Մուֆլեհին:
Հինգշաբթի օրը Ջենին ճամբարի վրա սիոնիստների իրականացրած հարձակման ժամանակ, Դիմադրության ուժերը բախվել են նրանց հետ, ինչի հետևանքով զոհվել են «Ջենին» գումարտակի հրամանատարներից 26-ամյա Մուհամմեդ Այման Ալ-Սաադին և անդամներից 27-ամյա Նաիմ Ջամալ Զաբեյդին: