Ադրբեջանը բողոքել է Ռուսաստանին՝ Ղարաբաղի շրջանների համար հայկական տեղանունների օգտագործման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188300-Ադրբեջանը_բողոքել_է_Ռուսաստանին_Ղարաբաղի_շրջանների_համար_հայկական_տեղանունների_օգտագործման_կապակցությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքել է Ռուսաստանի կողմից հայաբնակ տարածքների համար Լեռնային Ղարաբաղ, Մարտակերտ և Մարտունի անվանումների օգտագործման դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2022 08:03 Asia/Tehran
  • Ադրբեջանը բողոքել է Ռուսաստանին՝ Ղարաբաղի շրջանների համար հայկական տեղանունների օգտագործման կապակցությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքել է Ռուսաստանի կողմից հայաբնակ տարածքների համար Լեռնային Ղարաբաղ, Մարտակերտ և Մարտունի անվանումների օգտագործման դեմ։

Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են օգտագործել Լեռնային Ղարաբաղ, Մարտակերտ և Մարտունի անվանումները, սմինչ Ադրբեջանն այդ տարածքների համար օգտագործում է Ղարաբաղ տնտեսական գոտի, Աղ Դարեհ և Խոջավանդ անվանումները։

Արևմտյան լրատվամիջոցները, ինչպես նաև արևմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչները, հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Բրիտանիայում, պաշտոնական քարտեզներում և լուրերում նույնպես օգտագործում են հայկական անուններ: Եվ նույնիսկ Թուրքիայի ԶԼՄ-ները, որոնք ներկայանում են որպես Բաքվի դաշնակից, պաշտոնական քարտեզներում Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների համար բազմիցս օգտագործել են հայկական անվանումներ: