Դիմադրությունը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված Թուրքիայի ռազմաբազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188354-Դիմադրությունը_հրթիռակոծել_է_Իրաքում_տեղակայված_Թուրքիայի_ռազմաբազան
Շաբաթ օրն Իրաքի Ahrar al-Iraq խմբավորումը հրթիռակոծել է Իրաքի հյուսիսում տեղակայված «Զելիքան» թուրքական ռազմաբազան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 04:40 Asia/Tehran
  • Դիմադրությունը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված Թուրքիայի ռազմաբազան

Շաբաթ օրն Իրաքի Ahrar al-Iraq խմբավորումը հրթիռակոծել է Իրաքի հյուսիսում տեղակայված «Զելիքան» թուրքական ռազմաբազան:

Ahrar al-Iraq-ը հայտարարել է, որ երեկոյան 21:00-ին, 122 մմ տրամաչափի 4 հրթիռներով, թիրախավորվել է Մոսուլ նահանգում գտնվող թուրքական ռազմաբազան: 
Ավելի վաղ լրատվական աղբյուրները հայտնել էին, որ «Զելիքան»  ռազմաբազայում որոտացել է չորս հզոր պայթյուն: 
Պաշտոնական Բաղդադը Թուրքիայից բազմիցս պահանջել է դուրս բերել իր զինուժն Իրաքի տարածքից:  Իրաքցի պաշտոնյաները հայտարարել են, որ հյուսիսային Իրաքի վրա Թուրքիայի բանակի օդային ու հրետանային շարունակական հարձակումներն այդ երկրի ինքնիշխանության խախտում են և պահանջել  են դադարեցնել հարձակումները։