Դիմադրությունը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված Թուրքիայի ռազմաբազան
Դեկտեմբեր 04, 2022 04:40 Asia/Tehran
Շաբաթ օրն Իրաքի Ahrar al-Iraq խմբավորումը հրթիռակոծել է Իրաքի հյուսիսում տեղակայված «Զելիքան» թուրքական ռազմաբազան:
Ahrar al-Iraq-ը հայտարարել է, որ երեկոյան 21:00-ին, 122 մմ տրամաչափի 4 հրթիռներով, թիրախավորվել է Մոսուլ նահանգում գտնվող թուրքական ռազմաբազան:
Ավելի վաղ լրատվական աղբյուրները հայտնել էին, որ «Զելիքան» ռազմաբազայում որոտացել է չորս հզոր պայթյուն:
Պաշտոնական Բաղդադը Թուրքիայից բազմիցս պահանջել է դուրս բերել իր զինուժն Իրաքի տարածքից: Իրաքցի պաշտոնյաները հայտարարել են, որ հյուսիսային Իրաքի վրա Թուրքիայի բանակի օդային ու հրետանային շարունակական հարձակումներն այդ երկրի ինքնիշխանության խախտում են և պահանջել են դադարեցնել հարձակումները։