Եվրամիությունը մտահոգություն է հայտնել սիոնիստների ոճրագործությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188408-Եվրամիությունը_մտահոգություն_է_հայտնել_սիոնիստների_ոճրագործությունների_կապակցությամբ
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին բռնությունների աճի կապակցությամբ, և հայտարարել, որ վերջին օրերին 10 պաղեստինցի է սպանվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2022 15:00 Asia/Tehran
  • Եվրամիությունը մտահոգություն է հայտնել սիոնիստների ոճրագործությունների կապակցությամբ

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին բռնությունների աճի կապակցությամբ, և հայտարարել, որ վերջին օրերին 10 պաղեստինցի է սպանվել։

Պաղեստինցիների դեմ իսրայելցի զինվորների և ավանաբնակների կողմից իրականացվող բռնությունների աճը մտահոգություն է առաջացրել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ջոզեֆ Բորելը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին բռնությունների մակարդակի աճի կապակցությամբ։

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հավելել է, որ վերջին օրերին Հորդանան գետի արեւմտյան ափին տեղի ունեցածի վերաբերյալ պետք է հետաքննություն անցկացնել միջազգային օրենքների հիման վրա։

Ուրբաթ օրը, երբ իսրայելացի զավթիչ զինվորականը փորձել է ձերբակալել Ամմար Համդի Մոֆալեհին Նաբլոս քաղաքի Հաուարա բնակավայրում, հանդիպել է այդ պաղեստինցու դիմադրությանը և մի քանի գնդակ կրակելով նրա ուղղությամբ՝ դաժանորեն սպանել է այս պաղեստինցի երիտասարդին։