Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ չի կարողացել ընտրել նոր նախագահ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188724-Լիբանանի_խորհրդարանը_հերթական_անգամ_չի_կարողացել_ընտրել_նոր_նախագահ
Երկրի նոր նախագահ ընտրելու Լիբանանի խորհրդարանի 9-րդ փորձը դարձյալ ձախողվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 12:57 Asia/Tehran
  • Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ չի կարողացել ընտրել նոր նախագահ

Երկրի նոր նախագահ ընտրելու Լիբանանի խորհրդարանի 9-րդ փորձը դարձյալ ձախողվել է։

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լիբանանի Ներկայացուցիչների պալատն հինգշաբթի օրը կայացած նիստում իններորդ անգամ չի կարողացել ընտրել նոր նախագահին։

Լիբանանի խորհրդարանի այսօրվա նիստում թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ շահել խորհրդարանի անդամների երկու երրորդի ձայները։

Լիբանանի խորհրդարանի հերթական նիստը՝ նոր նախագահ ընտրելու համար, տեղի կունենա հաջորդ հինգշաբթի։

Ավելի վաղ Հեզբոլլահի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են խորհրդարանական ընտրություններում լիբանանցիների մեջ պառակտումներ ստեղծելու ամերիկյան դեսպանատան և նրա դաշնակիցների դավադրության  կապակցությամբ։

Լիբանանի Հեզբոլլահ շարժման կենտրոնական խորհրդի անդամ շեյխ Նաբիլ Ղավուղը նշել է, որ Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը միջամտում է նախագահի ընտրությանը։