Պաղեստինում նահատակվել են 3 երիտասարդներ
Ի պատասխան Սիոնիստական օկուպացիոն ուժերի կողմից պաղեստինցի երեք երիտասարդների նահատակության՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) պահանջել է շարունակել դիմադրությունը Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ։
Հինգշաբթի առավոտյան Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին ճամբարի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ 3 երիտասարդ պաղեստինցի է նահատակվել։
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան անդամ Իսմայիլ Ռեզվանը հայտարարել է.«Օկուպանտների կողմից Ջենինում երեք պաղեստինցի երիտասարդների նահատակությունը ցույց է տալիս սիոնիստական ոճրագործությունը, որը հավատում է միայն սպանության և ահաբեկչության»:
Ռեզվանն ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմի այս հանցագործությունն անպատասխան չի մնա և չի կանգնեցնի դիմադրության ճանապարհը։
Ավելին,Պաղեստինի իսլամական շարժման խոսնակ Հազեմ Ղասեմը հայտարարել է, որ այս հանցագործությունը ցույց է տալիս Սիոնիստական ռեժիմի բռնազավթիչ բանակի ահաբեկչական պահվածքը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ։
Անցած գիշեր Ռամալլայի արեւելքում նահատակվել է Մահմուդ Համեդ անունով երիտասարդ մի մարտիկ։ Այս չորս երիտասարդ պաղեստինցիների նահատակությամբ այս տարի (2022) նահատակների թիվը հասել է 216-ի, որից 164-ը եղել են Հորդանան գետի արևմտյան ափին, իսկ 52-ը՝ Գազայի հատվածում։