Պաղեստինում նահատակվել են 3 երիտասարդներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188748-Պաղեստինում_նահատակվել_են_3_երիտասարդներ
Ի պատասխան Սիոնիստական ​​օկուպացիոն ուժերի կողմից պաղեստինցի երեք երիտասարդների նահատակության՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) պահանջել է շարունակել դիմադրությունը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2022 14:35 Asia/Tehran
  • Պաղեստինում նահատակվել են 3 երիտասարդներ

Ի պատասխան Սիոնիստական ​​օկուպացիոն ուժերի կողմից պաղեստինցի երեք երիտասարդների նահատակության՝ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) պահանջել է շարունակել դիմադրությունը Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ։

Հինգշաբթի առավոտյան Հորդանան գետի արեւմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին ճամբարի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման ժամանակ 3 երիտասարդ պաղեստինցի է նահատակվել։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան անդամ Իսմայիլ Ռեզվանը հայտարարել է.«Օկուպանտների կողմից Ջենինում երեք պաղեստինցի երիտասարդների նահատակությունը ցույց է տալիս սիոնիստական ​​ոճրագործությունը, որը հավատում  է միայն սպանության և ահաբեկչության»:

Ռեզվանն ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի այս հանցագործությունն անպատասխան չի մնա և չի կանգնեցնի դիմադրության ճանապարհը։

Ավելին,Պաղեստինի իսլամական շարժման խոսնակ Հազեմ Ղասեմը հայտարարել է, որ այս հանցագործությունը ցույց է տալիս Սիոնիստական ​​ռեժիմի բռնազավթիչ բանակի ահաբեկչական պահվածքը Պաղեստինի ժողովրդի նկատմամբ։

Անցած գիշեր Ռամալլայի արեւելքում նահատակվել է Մահմուդ Համեդ անունով երիտասարդ  մի մարտիկ։ Այս չորս երիտասարդ պաղեստինցիների նահատակությամբ այս տարի (2022) նահատակների թիվը հասել է 216-ի, որից 164-ը եղել են Հորդանան գետի արևմտյան ափին, իսկ 52-ը՝ Գազայի հատվածում։