Հազարավոր պաղեստինցիների ներկայությամբ ուրբաթօրյա աղոթք է կատարվել Ալ-Աղսա մզկիթում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188818-Հազարավոր_պաղեստինցիների_ներկայությամբ_ուրբաթօրյա_աղոթք_է_կատարվել_Ալ_Աղսա_մզկիթում
Հազարավոր պաղեստինցիներ այսօր ուրբաթօրյա աղոթք են կատարել Ալ-Աղսա մզկիթի բակերում և տարածքներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2022 14:20 Asia/Tehran
  • Հազարավոր պաղեստինցիների ներկայությամբ ուրբաթօրյա աղոթք է կատարվել  Ալ-Աղսա մզկիթում

Հազարավոր պաղեստինցիներ այսօր ուրբաթօրյա աղոթք են կատարել Ալ-Աղսա մզկիթի բակերում և տարածքներում։

Ալ-Աղսա մզկիթը հայտնի է որպես Ղոդսի իսլամական-պաղեստինյան ինքնության գլխավոր խորհրդանիշ, և Իսրայելի ռեժիմը փորձում է ոչնչացնել այդ կարևորությունը, սակայն Պաղեստինի ժողովրդի կեցվածքն ու զգոնությունը ձախողել և պարտության են մատնել  Սիոնիստական ​​ռեժիմին:

Պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանան գետի արեւմտյան ափին եւ օկուպացված տարածքներում բնակվող հազարավոր պաղեստինցիներ այսօր հնարավորինս շքեղությամբ կատարեցին ուրբաթօրյա աղոթքը Ալ-Աղսա մզկիթի բակերում եւ տարածքներում։

Այս քայլը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սիոնիստական օկուպանտ ​​ռեժիմի բանակային ուժերը տեղակայվել են Ղոդս քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ սրբավայր Ալ-Աղսա մզկիթի շրջակայքում, որտեղ և անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել։

Հատկանշական է, որ վերջին տասնամյակների ընթացքում Սիոնիստական ռեժիմը միշտ փորձել է ոչնչացնել պաղեստինցիների միասնությունը և պառակտել նրանց՝ իր հիմնական նպատակներն իրականացնելու համար։