Մտահոգություն Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում հիվանդ բանտարկյալների «հանգիստ սպանության» մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189036-Մտահոգություն_Սիոնիստական_ռեժիմի_բանտերում_հիվանդ_բանտարկյալների_հանգիստ_սպանության_մասին
Պաղեստինյան աղբյուրները հայտնել են.« Սիոնիստական ​​ռեժիմի բանտերի վիճակագրությունը բժշկական անփութության ու պաղեստինցի բանտարկյալներին անաղմուկ սպանելու նպատակի մասին մտահոգիչ է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2022 14:50 Asia/Tehran
  • Մտահոգություն Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում հիվանդ բանտարկյալների «հանգիստ սպանության»  մասին

Պաղեստինյան աղբյուրները հայտնել են.« Սիոնիստական ​​ռեժիմի բանտերի վիճակագրությունը բժշկական անփութության ու պաղեստինցի բանտարկյալներին անաղմուկ սպանելու նպատակի մասին մտահոգիչ է»։

Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում կա մոտ 4500 բանտարկյալ, որոնց թվում կա 131 կին և 175 երեխա, նրանցից ավելի քան 700-ը ժամանակավոր կալանքի տակ են։

Հղում անելով պաղեստինյան աղբյուրներին երկուշաբթի օրը Իրանի ռադիոհերուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է.«Եթե  մի ​​պաղեստինցի օկուպանտ սիոնիստների բանտում գերի է, դա նման է նրան, ում պետք է մահացած համարել»:

Յուսեֆ Մեղդադը այն բանտարկյալներից է, ով սրտի հիվանդություն ունի և կարող է սրտի նոպա ունենալ։

Պաղեստինի բանտարկյալների ակումբը զգուշացնելով օկուպացիոն ռեժիմի բանտերում բժշկական անփութության պատճառով քաղցկեղով տառապող բանտարկյալ Նասեր Աբու Համիդի ֆիզիկական վիճակի վատթարացման մասին,  հայտարարել է. «Նասեր Աբու Համիդի ֆիզիկական վիճակը ծանր է և արագորեն վատանում է»։