Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է համագործակցել Սիրիայի հետ
Նշելով, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև ընթանում են բանակցություններ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան պատրաստ է Դամասկոսի հետ երկխոսության ու համագործակցության:
Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Դամասկոսի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի քաղաքական գործընթացի առաջմղման և փախստականների վերադարձի հարցում։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել Բաշար Ասադի հետ հանիպման հավանականությունը:
Reuters-ը, հղում անելով երկու աղբյուրի, հաղորդել է. «Դամասկոսը շարունակում է ընդգծել Սիրիայից թուրքական զինուժի դուրսբերման անհրաժեշտությունը և մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպման առաջարկը»։
Ըստ այս հաղորդման՝ Սիրիան կարծում է, որ 2023թ նախագահական ընտրություններից առաջ, այս հանդիպումը կարող է ավարտվել հօգուտ Էրդողանի, հատկապես, եթե քննարկվի 3,6 միլիոն սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնելու Թուրքիայի մտադրությունը: