Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է համագործակցել Սիրիայի հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189044-Չավուշօղլու._Թուրքիան_պատրաստ_է_համագործակցել_Սիրիայի_հետ
Նշելով, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև ընթանում են բանակցություններ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան պատրաստ է Դամասկոսի հետ երկխոսության ու համագործակցության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2022 04:10 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է համագործակցել Սիրիայի հետ

Նշելով, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև ընթանում են բանակցություններ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան պատրաստ է Դամասկոսի հետ երկխոսության ու համագործակցության:

Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել Դամասկոսի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայի  քաղաքական գործընթացի առաջմղման և փախստականների վերադարձի  հարցում։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել Բաշար Ասադի հետ հանիպման հավանականությունը: 
Reuters-ը, հղում անելով երկու աղբյուրի, հաղորդել է. «Դամասկոսը շարունակում է ընդգծել Սիրիայից թուրքական զինուժի դուրսբերման անհրաժեշտությունը և մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ երկու երկրների ղեկավարների հանդիպման առաջարկը»։
Ըստ այս հաղորդման՝ Սիրիան կարծում է, որ 2023թ նախագահական ընտրություններից առաջ, այս հանդիպումը կարող է ավարտվել հօգուտ  Էրդողանի, հատկապես, եթե քննարկվի 3,6 միլիոն սիրիացի փախստականներին իրենց երկիր վերադարձնելու Թուրքիայի մտադրությունը: