Օկուպացված Երուսաղեմում բողոքի ցույցեր են կայանում ընդդեմ Նեթանյահուի
Տասնյակ իսրայելցիներ հավաքվել են Երուսաղեմում՝ Կնեսետի շենքի մոտ, բողոքելով Բենիամին Նեթանյահուի աջամետ ծայրահեղական կառավարության կառուցվածքի դեմ, որը ենթադրվում է, որ շուտով կձևավորվի։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդման համաձայն, տասնյակ իսրայելցիներ, այդ թվում՝ այս ռեժիմի նախկին պատերազմի նախարար՝ Մոշե Յաալոնը, երկուշաբթի երեկոյան հավաքվել են Երուսաղեմում՝ Կնեսետի շենքի մոտ՝ բողոքելով Բենիամին Նեթանյահուի աջամետ ծայրահեղական կաբինետի կառուցվածքի դեմ, որը ենթադրվում է, որ շուտով կձևավորվի:
Իսրայելցի ցուցարարներն ընդգծել են, որ իրենք երբեք հնարավորություն չեն տա Նեթանյահուի կաբինետին հարմարավետ զգալու և կշարունակեն իրենց ցույցերը՝ Իսրայելում արմատական կառավարության ձևավորումը կանխելու ուղղությամբ:
Քաղաքական փորձագետները Սիոնիստական ռեժիմի նոր կաբինետը, որը ձևավորվելու է հինգ տարվա քաղաքական փակուղուց հետո, գնահատել են որպես այս կեղծ ռեժիմի պատմության մեջ ամենաարմատական և կոռումպացված կաբինետներից մեկը, որը կսրի տարածաշրջանում պատերազմի բոցն ու Սիոնիստական ռեժիմի բախումները Պաղեստինի ժողովրդի նկատմամ: