Եմենցիները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դեմ
Դեկտեմբեր 14, 2022 04:54 Asia/Tehran
Եմենի Սաադա քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ երեքշաբթի օրը մասնակցել են ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դեմ բողոքի ցույցին:
Ցույցի մասնակիցները վանկարկել են «հավատարմություն նահատակների արյանը» կարգախոսը:
Նրանք կրել են նահատակների լուսանկարները և հայտարարել, որ շարունակելու են նրանց ուղին և պայքարելու են ագրեսորների դեմ:
Ցուցարարները երգել են նահատակներին նվիրված երգեր և խոստացել շարունակել նրանց ուղին մինչև վերջնական հաղթանակ: