Սիոնիստների մեկ քառորդից ավելին գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում
Սիոնիստական ռեժիմի ՀԿ-ներից մեկը հայտարարել է, որ սիոնիստների մեկ քառորդից ավելին գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում:
«Լատետ» ՀԿ-ն հայտարարել է, որ երկու միլիոն 600 հազար սիոնիստներ ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում և նրանցից ավելի քան մեկ միլիոնը երեխաներ են։
Կազմակերպության տվյալների համաձայն՝ 2022 թվականին 830.000 ընտանիք (27.7%) ունեցել է ֆինանսական դժվարություններ: Այս ցուցանիշը, նախքան կորոնավիրուսի համավարակը, կազմել է 690.000 ընտանիք (24.1%): Այսինքն՝ այս ժամանակահատվածում նման ընտանիքների թիվն աճել է 140 հազարով:
Ավելի վաղ, Demarker տնտեսական թերթը մի հոդվածում գրել էր, որ Իսրայելում կենսապայմանների թանկացման դեմ պայքարը քաղաքական գործիչների համար պարզապես դատարկ կարգախոս է և նրանք գործնական ծրագրեր չունեն այս խնդրի լուծման համար։