Սիոնիստների բանտերում ժամանակավոր կալանքի տակ են 835 պաղեստինցիներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189316-Սիոնիստների_բանտերում_ժամանակավոր_կալանքի_տակ_են_835_պաղեստինցիներ
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ավելի քան ութ հարյուր պաղեստինցիներ սիոնիստների բանտերում վարչական կալանքի տակ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2022 10:09 Asia/Tehran
  • Սիոնիստների բանտերում ժամանակավոր կալանքի տակ են 835 պաղեստինցիներ

Վերջին տեղեկությունների համաձայն՝ ավելի քան ութ հարյուր պաղեստինցիներ սիոնիստների բանտերում վարչական կալանքի տակ են:

Ժամանակավոր կամ վարչական կալանքը տերմին է, որի հիման վրա իսրայելական բռնազավթիչ ռեժիմը անորոշ ժամանակով ազատազրկում է պաղեստինցիներին՝ առանց մեղադրանքի կամ դատավարության։

Իսրայելական դատարանները բոյկոտելը պաղեստինցի բանտարկյալների քարոզարշավի միջոցառումներից մեկն է, որը սիոնիստական ​​բանտեր այցելող օտարերկրյա պատվիրակություններին կտեղեկացնի այդ բանտարկյալների խնդիրների ու մտահոգությունների մասին։

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Պաղեստինի բանտարկյալների ակումբը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի բանտերում ժամանակավոր կալանքի տակ գտնվող պաղեստինցի բանտարկյալների թիվը  նոյեմբերի վերջին հասել է 835 մարդու։

Պաղեստինյան այս հաստատությունը մի հայտարարությամբ ընդգծել , որ 80 ժամանակավոր կալանավորներ կապված են Ժողովրդական ճակատի հետ, և նրանց մեծ մասը գտնվում է Օֆեր և Ալ-Նաղաբ երկու բանտերում։