Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստները հարձակվել են պաղեստինցիների վրա
Սիոնիստ զինվորները հերթական անգամ հարձակվել են Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքի բնակիչների վրա։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նաբլուսի հարավում գտնվող Ջեբել Սաբիհում բախումներ են տեղի ունեցել պաղեստինի երիտասարդների և սիոնիստ զինվորների միջև: Սիոնիստ զինվորները կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:
Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտարարել է, որ Բեյթ Դեջան քաղաքում սիոնիստ զինվորների հետ բախման հետևանքով, 16 պաղեստինցի վիրավորվել է:
Արձագանքելով Սիոնիստական ռեժիմի վերջին հանցագործություններին, Դիմադրության պաղեստինյան խմբերն ավելի վաղ հայտարարել էին, որ սիոնիստ թշնամու նկատմամբ դիմադրությունը նրան զսպելու միակ տարբերակն է:
Վերջերս սիոնիստական աղբյուրները հայտարարել էին, որ այս տարվա սկզբից Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալվել է ավելի քան 1200 պաղեստինցի: