Իրանի դեսպանատան պաշտոնյայի հանդիպումը թալիբների ժամանակավոր կառավարության նախարարի հետ
Քաբուլում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տեղակալը հանդիպել է թալիբների ժամանակավոր կառավարության փախստականների հարցերով նախարարի հետ։
Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թալիբների ժամանակավոր կառավարության փախստականների հարցերով նախարար Խալիլ ալ-Ռեհման Հաղանին Քաբուլում Իրանի դեսպանատան տեղակալ Սեյեդ Հասան Մորթազավիի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել է հնարավորություններ ստեղծել Իրանում աֆղան փախստականների կրթության, առողջության և այլ հիմնական կարիքների համար։
Թալիբների ժամանակավոր կառավարության միգրացիայի նախարարն ասել է, որ Աֆղանստանում նոր համակարգի ստեղծմամբ այս երկրում ապահովվել է անվտանգությունը, իսկ կոռուպցիայի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը բխում է հարևան երկրների և տարածաշրջանի շահերից։
Այս հանդիպմանը Սեյեդ Հասան Մորթազավին նշելով որ Իրանում աֆղան ներգաղթյալների համար հնարավորություններ են ստեղծվել, ընդգծել է Աֆղանստանի հետ համագործակցության և ներգաղթյալների համար ավելի լավ ու շատ ծառայություններ մատուցելը և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների շարունակման անհրաժեշտությունը։