Իսրայելում բողոքում են Նեթանյահուի դեմ, որը պետք է ձևավորի նոր կաբինետը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189430-Իսրայելում_բողոքում_են_Նեթանյահուի_դեմ_որը_պետք_է_ձևավորի_նոր_կաբինետը
Օկուպացված Պաղեստինի տասնյակ հազարավոր բնակիչներ շաբաթ օրը մասնակցել են Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցին: Նեթանյահուն առաջիկայում պետք է ձևավորի ռեժիմի նոր կաբինետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 03:59 Asia/Tehran
  • Իսրայելում բողոքում են Նեթանյահուի դեմ, որը պետք է ձևավորի նոր կաբինետը

Օկուպացված Պաղեստինի տասնյակ հազարավոր բնակիչներ շաբաթ օրը մասնակցել են Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցին: Նեթանյահուն առաջիկայում պետք է ձևավորի ռեժիմի նոր կաբինետը:

Նոյեմբերի  1-ին կրոնական ծայրահեղականների աջակցությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթած, «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի ձևավորել նոր կաբինետը:
«Եդիոթ Ահարոնոտ» թերթը գրել է, որ ցուցարարները հավաքվել են Թել Ավիվի Հաբիմա հրապարակում և հարակից փողոցներում, բողոքելով Նեթանյահուի ապագա կաբինետի դեմ։
Քնեսեթում ավանաբնակների, ինչպես նաև «Սիոնիստական» ու  «Ֆարեդի» կրոնական կուսակցությունների անդամների մեծամսանության պայմաններում կանխատեսվում է, որ կաբինետի նոր կազմը նախկիններից կտարբերվի և ռեժիմն ավելի մեծ արագությամբ կշարժվի ծայրահեղկանության ուղղությամբ:
Փորձագետները կարծում են, որ 5 տարվա քաղաքական փակուղուց հետո ձևավորված նոր կաբինետը կլինի ռեժիմի ամենակոռումպացված և ամենածայրահեղական կաբինետը: