Դիմադրության նահատակների զոհաբերության ցուցահանդես՝ Բաղդադում
Այս օրերին Իրաքի մայրաքաղաքում տեղի է ունենում դիմադրության նահատակների զոհաբերությունը ներկայացնող ցուցահանդես՝ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսի նահատակության երրորդ տարելիցի կապակցությամբ:
Ըստ Iran Press News գործակալության՝ դիմադրության նահատակների զոհաբերությունը ներկայացնող մշակութային ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2023 թվականի հունվարի 3-ը՝ Բաղդադում գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի նահատակության օրը։
Ցուցահանդեսում տասնյակ տաղավարներ ներկայացնում են նահատակ գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի և Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի այլ հրամանատարների զոհաբերությունը:Իրաքի քաղաքացիները, քաղաքական և կրոնական գործիչները, ղեկավարները և հատկապես իրաքցի երիտասարդները ողջունել են դիմադրության նահատակների զոհաբերությունը ներկայացնող մշակութային ցուցահանդեսը։
Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսը կարևոր դեր են խաղացել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ջախջախման գործում։
ԻՀՊԿ Ղոդս ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ով 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի իշխանությունների պաշտոնական հրավերով մեկնել էր Իրաք, Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի կազմակերպության (Հաշդ ալ-Շաաբի) փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի հետ և 8 այլ հրամանատարների հետ միասին, նահատակվեցին Բաղդադի օդանավակայանի մոտ ամերիկացի ահաբեկիչ և ագրեսոր ուժերի հարձակման հետևանքով։