ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադի համագործակցությունը՝ Դիմադրության հզորացման նպատակով
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը և պաղեստինյան իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները և պաղեստինցիների առջև ծառացած մարտահրավերները։
«Ալ Ահդ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ «Իսլամական ջիհադ» շարժման և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կիրակի օրը կայացած հանդիպմանը ընդգծել են դիմադրության հզորացման նպատակով համատեղ համագործակցության կարևորությունը գրավյալ բոլոր տարածքներում, հատկապես Հորդանան գետի Արևմտյան ափում:
Կողմերը նաև ընդգծել են օկուպանտների հանցագործություններին, սիոնիստական ծրագրերին և Դիմադրությունն ու պաղեստինյան հարցը ոչնչացնելու զավթիչ ռեժիմի ջանքերին դիմակայելու կարևորությունը:
Ջիհադի եւ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները անդրադարձել են նաեւ Երուսաղեմի դեմ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին եւ Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակումներին։
Զավթիչ սիոնիստներին Պաղեստինից հեռացնելու, այդ երկրի ժողովրդի իրավունքներն ապահովելու և Երուսաղեմն ու Ալ-Աղսա մզկիթը պաշտպանելու համար, կողմերն ընդգծել են Պաղեստինի ժողովրդի միասնության և համերաշխության կարևորությունը և դիմադրությանն աջակցելը: