Ամերիկացի զավթիչները գողացել են ևս 95 տանկեր սիրիական նավթ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189812-Ամերիկացի_զավթիչները_գողացել_են_ևս_95_տանկեր_սիրիական_նավթ
Ամերիկյան օկուպացիոն ուժերը Սիրիայից Իրաքի ամերիկյան բազա են տեղափոխել ևս 95 նավթատար տանկերներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 08:17 Asia/Tehran
  • Ամերիկացի զավթիչները գողացել են ևս 95 տանկեր սիրիական նավթ

Ամերիկյան օկուպացիոն ուժերը Սիրիայից Իրաքի ամերիկյան բազա են տեղափոխել ևս 95 նավթատար տանկերներ։

Հինգշաբթի օրը, սիրիական պաշտոնական լրատվական գործակալությունը (SANA)՝ հղում անելով տեղական աղբյուրներին, հաղորդել է, որ ամերիկյան ուժերը Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի արևելյան արվարձաններց սիրիական նավթով բեռնված 65 տանկեր անցկացրել են ապօրինի Մահմուդիա անցակետով և 30 տանկեր Ալ-Վալիդ անցակետով և տեղափոխել Իրաք:
Ուկրաինայի պատերազմի և ռուսական նավթային էմբարգոյի ֆոնին, համաշխարհային շուկաներում բարձրացրել է նավթի գինը, որին զուգահեռ աճել են ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի գողության ծավալները։
Սիրիայի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ երկրի արևելքում և հյուսիս-արևելքում գտնվող ամերիկացիները այլ նպատակ չունեն, քան նավթ թալանելը, և նրանց ներկայությունն անօրինական է։